Տեխնոլոգիաներ

Գլխավոր Տեխնոլոգիաներ

Կաշվե պայուսակների արտադրության տեխնոլոգիան Հայաստանում

LKR արտադրության հիմքում նորաձև, թրենդային, ճկուն ու բազմազան fast fashion ուղղությունն է։

Կաշվե պայուսակների արտադրությունը բաժանվում է հիմնականում 4 փուլի։ Մենք կարևորվում է տեխնոլոգիայի կանոնների պահպանումն ու արտադրության յուրաքանչյուր փուլը։ Առաջինը կոնստրուկտավորումն է, ապա նմուշների կարումը, փորձարարությունը, երբ գնահատվում է կարի որակը, հայտնաբերվում են թերությունները, ընտրվում նյութն ու վերջնական գույնը։ Որպես հումք մենք նախընտրում ենք կաշվե փոխարինիչները (кожзаменитель), որոնք ավելի փափուկ են, հավասարաչափ ներկված, ոչ դյուրաբեկ, շփակայուն։ Նմանապես՝ Էկոկաշին (Eco Leather), որի ստեղծմամբ հսկայական հնարավորություններ են բացվել կաշվի արտադրության ոլորտում՝ ոճի ու դիզայնի առումով։

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ հարգի էր միայն բնական կաշին։ Թեթև արդյունաբերությունը մեծապես առաջ է գնացել տեխնոլոգիաների զարգացման առումով, և ներկայումս որոշ արհեստական նյութեր որակապես գերազանցում են իրենց բնական անալոգներին, ու ոչ պակաս հարգի են։ Էկոկաշին դրա վառ ապացույցն է։ Այն ավելի դիմացկուն է ու ամուր, հիպոալերգիկ է, էլաստիկ, մակերեսի վրա ցանկացած գույն կլանելու ունակությամբ։

Պայուակների արտադրության վերջին երկու փուլը դետալների՝ բռնակների, կոճակների, շղթաների և այլնի համադրումն ու կարումն է։ Դա ևս մեր արտադրության շղթայում կատարվում է մանրախնդիր պատասխանատվությամբ։

Կարդալ ավելին