Արտադրություն

Գլխավոր Արտադրություն

Կաշվե իրերի արտադրություն Հայաստանում

Կաշվե իրերի արտադրությունը Հայաստանում ունի հարուստ ավանդույթներ ու սկիզբ է առնում դեռևս անհիշելի ժամանակներից։ Այսպես, Արենիի Թռչունների քարանձավում գտնվել է աշխարհի ամենահին՝ 5500 տարեկան կաշվե կոշիկը։ Կոշկակարության հետ մեկտեղ հին Հայաստանում զարգացած է եղել կաշվե կենցաղային իրերի՝ պարկեր, պայուսակներ, գոտիներ, պատյաններ, քսակներ և այլն, պատրաստման արհեստը։ Կաշվե իրերի կազմակերպված արտադրության մասին բուն տեղեկությունները սկսվում են, սակայն, անցյալ դարասկզբից, երբ Հայաստանի արհեստների քաղաք Ալեքսանդրապոլում զարգացավ կաշվե գալանտերեան։

LKR-ը հիմնվելով անցյալի միայն լավ ավանդույթների վրա, և հետևելով կաշվի արտադրության ներկայիս նորարարություններին ու տենդենցերին, դարձել է Հայաստանում հարգի ու լայն սպառման ապրանքանիշ։ Այն հատկապես սիրված է երիտասարդության շրջանում։ Ընկերությունը պարբերաբար թարմացնում է մոդելների շարքը, և ապրանքանիշը դիրքավորվում է fast fashion նիշայում։

Աշխարհում կաշվի արտադրության կատարելագործման ու նորարարության արդյունքում բնական կաշվին, որպես հիմնական հումք, եկել են փոխարինելու կաշվի փոխարինիչները (кожзам), էկոկաշին, արհեստական կաշին, դերմանտինը, զամշը, ֆլոտերը, նուբուկը և այլն։

LKR պայուսակների ու աքսեսուարների արտադրության հիմքում կաշվի փոխարինիչն (кожзам) ու էկոկաշին է (eco leather)։ Դրանք իդեալական են ցանկացած դիզայներական մտահղացում իրականացնելու համար։

Արտադրում ենք ցանկացած տեսակի պայուսակ․

Կարդալ ավելին