Արտահանողներին

Գլխավոր Արտահանողներին

Կաշվե պայուսակների մեծաքանակ վաճառք Հայաստանում

LKR-ը համատեղել է բարձրորակ հումքն ու օրիգինալ դիզայնը և իր գործընկերներին է առաջարկում միայն լավագույնը՝ պայուսակներ բարձրակարգ արհեստական կաշվից ու էկոկաշվից։

Եթե դուք նպատակ ունեք պատվիրել պայուսակներ անմիջապես արտադրողից մեծածախ գներով, ապա, ի դեմս LKR-ի, ճիշտ ընտրութուն եք կատարել, քանի որ մենք առաջարկում ենք ոչ միայն համապատասխան մոդելների պարզ և արագ ընտրություն, այլև ապրանքի մեծ խմբաքանակ ձեռք բերելու հնարավորություն՝ Հայաստանում լավագույն պայմաններով:

Պայուսակների մեծածախ վաճառքն իրականացվում է Երևանի մեր պահեստից, հնարավոր է ապրանքի առաքում դեպի ՌԴ և այլ երկրներ՝ մեր գործընկեր տրանսպորտային ընկերության միջոցով։ Պայուսակները, որոնք առաջարկում ենք ձեզ, առավելապես կլրացնեն ձեր խանութի տեսականին և կմեծացնեն ձեր վաճառքները:

Առաջարկում ենք կանանց, տղամարդկանց ու դեռահասների պայուսակներ՝ անկախ դիզայնից, ձևից ու ֆունկցիոնալությունից։ Ընտրեք համապատասխան տարբերակը մեր օնլայն խանութից և ամրագրեք զամբյուղում՝ նշելով ձեզ անհրաժեշտ ապրանքի քանակը, կամ պարզապես նշված հեռախոսահամարով, էլ․ հասցեով կապվեք մեզ հետ։

Հայտագրվելուց հետո դուք կստանաք.

  • Ապրանքի ընտրության հարցում խորհրդատվություն ու աջակցություն;
  • Տեղեկատվական աջակցություն, ծանուցում տեսականու, վաճառքի և առաջխաղացումների մասին;
  • Մուտք դեպի հատուկ կատալոգ՝ մեծածախ գներով ու լրացուցիչ զեղչերով։
Կարդալ ավելին