Կաշվե իրերի արտադրություն Հայաստանում

Գլխավոր Կաշվե իրերի արտադրություն Հայաստանում

Կաշվե իրերի արտադրություն Հայաստանում

Մենք ստեղծում ենք պայուսակներ ու կաշվե արտադրանք, որը մղում է համարձակ քայլերի, ճամփորդելու, ստեղծագործելու կամ, պարզապես, գեղեցիկ ապրելու։ Իսկ ճիշտ ընտրված մոդելների պայուսակների շնորհիվ մենք փորձում ենք մեր սպառողի կյանքը դարձնել ավելի հարմար ու ֆունկցիոնալ։

Մեր պատմությունը

LKR ընկերությունը հիմնել է պայուսակների արտադրությունը 2000 թ․-ին։ Մինչ այդ զբաղվում էինք պայուսակների ներկրմամբ։ Ընտրելով տեղական շուկայի պահանջներին հարմար (թե գնով, թե որակով) տեսականի՝ շատ արագ կարողացանք ադապտացվել շուկային ու բիզնեսի աճին զուգահեռ հասկացանք, որ եկել է Հայաստանում սեփական արտադրություն հիմնելու ժամանակը։

Այն միտքը, որ մենք կարող ենք մարդկանց ներկայացնել բարձրորակ ու հասանելի տեղական արտադրանք, մեզ քաջալերեց վստահ առաջ շարժվել: 2001 թ.-ին մենք նպատակ դրեցինք ապացուցել, որ Made in Armenia արտահայտությունը ոչ միայն պատրիոտիզմի դրսևորում է, այլև նշանակում է՝ հարմարություն, ֆունկցիոնալություն և որակ։ Եվ մենք չէինք սխալվել․ մեկ տասնամյակ չանցած՝ LKR-ը դարձավ Հայաստանում ոլորտի առաջատար արտադրողներից մեկը։

Մեր արտադրանքը

LKR պայուսակների մոդելներում մեկտեղված են բարձրորակ նյութը և օրիգինալ դիզայնը, և սպառողին է առաջարկվում միայն լավագույնը:

Կարդալ ավելին

Ինչու՞ ընտրել LKR

Մենք համադրում ենք բարձրակարգ հումքը, ժամանակակից դիզայնն ու մատչելի գինը, ու մեր գործընկերներին առաջարկում լավագույնը։

Պատրաստված է Հայաստանում

Բաձրորակ էկոկաշի

Թրենդային արտադրանք

Գրավիչ զեղչեր